Շտապ..‼️.Ամբողջ աշխարհը ցնցված է.💪..Ալիեւի խնդրանքը Փաշինյանին…

Loading...
Loading...

lragir.am-ը գրում է. «Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երեւանի վրա, որ բանակցային գործընթացում առաջընթաց ձեռքբերվի եւ ապահովվի Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից», ասել է Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են կարգավորման հարցում Հայաստանի նոր դիրքորոշման վերաբերյալ վերլուծություններով: Հայաստանի ղեկավարությանը նախատում են բանակցելու ցանկության բացակայության մեջ՝ դրա համար ներգրավելով տարբեր դիվանագետների ու փորձագետների: Սակայն Բաքուն չի պատասխանում գլխավոր հարցին, որը հայկական կողմը ներկայացնում է որպես բանակցությունների շարունակության պայման: Բաքվում համառորեն ձեւ են անում, որ չեն հասկանում, որ ճշմարտության պահը հասունացել է, եւ Իլհամ Ալիեւը ստիպված է լինելու կամ ասել, որ պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, կամ էլ վերջնական հայտարարել, որ ոչ մի ինքնորոշում չի լինելու, եւ դուրս է գալիս բանակցություններից: Իհարկե, կարելի է որոշ ժամանակ էլ սլաքներն ուղղել Հայաստանի, բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա, բայց մի օր միեւնույն է հարկ է լինելու պատասխանել գլխավոր հարցին: Եվրախորհրդարանում ելույթում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է այդ մասին: «Եթե նոր խթան հաղորդել ասելով նախագահ Ալիեւը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ապա դրական են վերաբերվում դրան: Եթե ոչ, ապա դա եւս մեկ բարձրագոչ պնդում է», – ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, հայկական կողմը, իհարկե, կցանկանար նոր բովանդակություն հաղորդել կարգավորման գործընթացին եւ միջնորդների միջոցով արդեն ներկայացրել է իր տեսլականն ադրբեջանական կողմին: Ամերիկացի նախկին դիվանագետները եւս ասում են, որ Ադրբեջանը պետք է հայտնի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ «Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար»: Դժվար թե Ադրբեջանի նախագահը պատրաստ լինի հայտարարել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, եւ այդ երկրի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները հանգում են նրան, որ Ադրբեջանը հակամարտության լուծումը տեսնում է միայն «իր տարածքային ամբողջականության շրջանակում»: Այդ դեպքում Ալիեւն ի՞նչ է ակնկալում Փաշինյանից: Ներքին խնդիրների լուծման գործում օգնությու՞ն, իմիտացիա՞, որը թույլ կտա Ալիեւին եւս մեկ ժամկետ կառավարել եւ թաքնվելով միլիտարիստական հռետորաբանության տակ՝ պահպանել իշխանությունը: Ալիեւը Փաշինյանին խնդրում է գլխավոր հարցը չտա՞լ: Իհարկե, կա տարբերակ, որ Ալիեւն ինչ-որ պահի ստիպված է լինելու հայտարարել Ղարաբաղի անկախ կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Բայց պետք է հասկանալ, որ ներկայիս ներաքաղաքական իրավիճակում Ալիեւի համար դա հղի է լուրջ խնդիրներով: Նրան լավ է հայտնի, թե ինչպես են Ադրբեջանում փոխվել նախագահները: Բաքվում առայժմ ձեւ են անում, որ չեն հասկանում դա: Նյութի աղբյուրը` Yelaket.am

Աղբյուր https://365.zham.info/?p=4323

Loading...

Be the first to comment on "Շտապ..‼️.Ամբողջ աշխարհը ցնցված է.💪..Ալիեւի խնդրանքը Փաշինյանին…"

Leave a comment

Your email address will not be published.


*